ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էրդողանը սպառնում է Եվրոպային

Էրդողանը սպառնում է Եվրոպային
24.10.2019 | 20:57

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը եվրոպական երկրներին սպառնացել է փախստականներով, որոնք կարող են ներխուժել Եվրոպա: Էրդողանը հիշեցրել է Եվրոպային, որ ինքը կարող է ցանկացած պահի բացել սահմանը, և սիրիացի փախստականները կգնան են եվրոպական երկրներ: «Երբ ես ասում եմ, որ կբացեմ դռները, նրանք ուղղակի վրդովվում են», – նշել է Էրդողանը և խորհուրդ է տվել չհուզվել, կգա ժամանակը, երբ Թուրքիան իսկապես կբացի դռները: «Եվ դուք հոգ կտանեք հարյուր հազարավոր մարդկանց համար», – ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 462

Մեկնաբանություններ